կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 13:02
Հասարակություն

Լավ եմ արել եկել եմ, ձեր ի՞նչ գործ. քաղաքապետարանի աշխատակիցը՝ լրագրողներին

Այսօր առավոտից քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ գտնվում են «Ֆիրդուս» տոնավաճառում՝ թույլ չտալով առևտրականներին բացել իրենց տաղավարներն ու առևտուր իրականացնել: Ուշագրավ է, որ սկզբում նրանք պնդում էին, որ քաղաքապետարանի աշխատակիցներ չեն, սակայն առևտրականները «մատնեցին» նրանց: Բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի առևտրի բաժնի աշխատակից ներկայացած անձը լրագրողներին հորդորեց դիմել քաղաքապետարանի լրատվության բաժնին:

Հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում տոնավաճառում՝ աշխատակիցն ասաց. «Լավ եմ արել եկել եմ, ձեր ինչ գործ»:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցները տեխնիկա են բերել և փորձել ապամոնտաժել «Ֆիրդուս» տոնավաճառը, սակայն տարածքի բնակիչներն ու առևտրականները թույլ չեն տվել: Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007-ին։

Քաղաքապետն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, և ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր բանակցություններ սկսել տեղի առևտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար։ Հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել էր, որ հունիսի 19-20-ը Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին կտեղափոխվեն այլ տոնավաճառներ:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: