Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակը խիստ լարված է մնում Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Հիշեցնենք՝ ցուցարարները մի պահ կարողացան ճեղքել ոստիկանական շղթան ու Աժ հարակից այգու մոտով գրեթե մոտենալ ԱԺ շենքին։ Ոստիկանությունը ուժ կիրառեց քաղաքացիների նկատմամբ, լուսաձայնային նռնակներ կիրառվեցին նաև, մահակներով հարվածում էին քաղաքացիներին։
Բաղրամյան պողոտայի այդ հատված եկավ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառեցիք»,- նրան դիմելով՝ ասացին լրագրողները։
«Լավ են արել, լավ են արել»,- պատասխանեց ոստիկանապետ Հովհաննիսյանը։ Ապա պնդեց, որ ոստիկանների ուղղությամբ էլ շշեր են նետվել։
«Ծանր վիճակում գտնվող քաղաքացի կա»,- նրան հայտնեցին քաղաքացիները։
«Թող տանեն հիվանդանոց»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Նրան շարունակեցն լուսաձայնային նռնակների կիրառման նպատակահարմարության մասին հարցեր ուղղել։ Հովհաննիսյանն այդ հարցերը որակեց «սադրիչ» ։
«Հիմա հարցեր մի տվեք, թողեք ծառայություն իրականացնենք»,- ասաց նա։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայից կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Մի շարք քաղաքացիներ ոստիկանների գործողություններից վնասվածքներ են ստացել։