Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցավ ՌԴ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ:
Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության և Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետևողական համատեղ աշխատանքի:
Նիստում քննարկվեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության համագործակցության, օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր և Միավորված կոլեգիայի 2018 թվականի աշխատանքային պլանը:
Քննարկման արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր: