կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-30 12:17
Հասարակություն

Կրկնակի ահաբեկչություն՝ Վոլգոգրադում. տուժածների մեջ հայեր կան

Կրկնակի ահաբեկչություն՝ Վոլգոգրադում. տուժածների մեջ հայեր կան

 

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն:



Ըստ նախնական տվյալների՝ 12 մարդ զոհվել է , 20-ը՝ վիրավորվել: ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ զոհերի և տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն էր տեղի ունեցել. կապ էր հաստատվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:

 


Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկային, իսկ տուժածների թվում՝ երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:



ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ 010 36 02 97, 911