|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում տեղի է «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Ըստ «Ակօս»-ի՝ նիստի ընթացքում վկայություն է տվել Տրապիզոնի Ժանդարմերիայի հետախուզական բաժնի պետ Մեթին Յըլդըզը:
Նա պնդել է, որ իրեն տեղեկություն է հասել Դինքի սպանության նախապատրաստման մասին և ինքը առաջարկել է թեմայի վերաբերյալ հատուկ ժողով հրավիրել և դիմել է գնդապետ Ալի Օզին, ով իր հերթին հետաձգել է քննարկումը:
«Նա ասաց՝ հետո կխոսենք»,-նշել է Յըլդըզը:
Յըլդըզը ընդունել է նաև, որ իրենք թերացել են Դինքի անվտանգությունն ապահովելու գործը ստանձնելու հարցում: