կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 12:50
Իրավական

Կալանավորը խցակցից խաբեությամբ 2000 դոլար է հափշտակել

Կալանավորը խցակցից խաբեությամբ 2000 դոլար է հափշտակել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը:

Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել: Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը:

Այսպիսով, խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: