Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, ՍՊԸ-ներից մեկից օրեր առաջ ինչ-որ անձինք խաբեությամբ հափշտակել են շուրջ 4.5 մլն դրամի ապրանք:
Ընկերության մենեջերը դիմել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և հայտնել, որ իրենց զանգահարել է անհայտ մեկը, ներկայացել որպես մի ընկերության ներկայացուցիչ, ասել, որ իրենք ցանկանում են գնել մետաղապլաստե խողովակների և ջեռուցման մարտկոցների խմբաքանակ՝ 4.480.000 դրամ ընդհանուր արժեքով:
Հաջորդ օրը` ՍՊԸ գրասենյակ է եկել մի անձնավորություն, ով ներկայացել է որպես տվյալ անձի կողմից ուղարկված, ներկայացրել է պահանջվող գումարի փոխանցման վճարման հանձնարարականը, որի հիման վրա ստացել է ապրանքն ու հեռացել:
Այն, որ նրա ներկայացրած փաստաթղթերը կեղծ են եղել, ընկերությունում ուշ են հայտնաբերել և դիմել ոստիկանություն:
Իրավապահներն այժմ պարզում են կեղծարարների ով լինելը:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/75260#sthash.cyNVyaY1.dpuf