Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Բոլոր հատկանիշներով յաս հայտարարությունն ունի հասցեական բնույթ, որն արվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ փորձագիտական եզրակացությունների խորապատկերին: Ըստ ամենայնի՝ Թեհրանը մտադիր էր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, բայց միայն ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում: Սակայն, ըստ իրանական ԶԼՄ-ների տվյալների, Թեհրանը դեռեւս հոկտեմբերի 14-ին դադաեցրել է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները Օմանի միջնորդությամբ եւ ընդհատել է այսպես կոչված «մասկատյան գործընթացը» մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով: Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահը խոսել է Արեւմուտքի հետ բանկցությունների վերսկսման հնարավորության մասին, սիկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավաստիացրել է․ «ի տարբերություն Իսրայելի՝ Իսլամական Հանրապետությունը էսկալացիայի չի ձգտում», ինչն ընկալվել է որպես Թրամփի հետ երկխոսության հնարավորության ակնարկ: Սակայն Խամենեիի հայտարարությունը ջնջում է այդ հեռանկարը։ Ինչի՞ հետ է դա կապված: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Թվում է, թե Մերձավոր Արեւելքում ձեւավորվող նոր իրավիճակը եւ դրան Իրանի արձագանքը «կապվում է» կոնկրետ իրադարձության հետ։ Բանն այն է, որ ամերիկյան The Wall Street Journal պարբերականում տեղեկատվության արտահոսք է կազմակերպվել ՝ ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության նշաններով։ Նշվում է՝ Թրամփը, «չնայած փոխադարձ թշնամանքին», պատրաստում է Իրանի հետ դիվանագիտական պայմանավորվածության սցենարը «գործարքի» մակարդակով, եւ մտադիր է այն իրականացնել մինչեւ 2025 թ-ի հունվարի վերջին նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելը: Ընդ որում՝ նա մտադիր է ճնշում գործադրել Իրանի վրա պատժամիջոցների ուժեղացման միջոցով, սահմանափակել նրա նավթի վաճառքը «կոշտ ռազմավարության» շրջանակներում, որն ուղղված է այն բանին, որպեսզի խաթարի այն աջակցությունը, որն «Իրանը ցուցաբերում է Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցներին»: Սակայն, Թրամփի ավագ խորհրդականներից Մայք Էվանսը պնդում է․ խոսքը «մինչեւ երդմնակալույաոն գործողությունների ռազմավարության մասին է», այն է ՝ «Իսրայելին հնարավորություն տալ ավարտել աշխատանքը տարածաշրջանում առաջիկա ութ շաբաթվա ընթացքում»՝ նկատի ունենալով Գազայի եւ Լիբանանի պատերազմները:
Տարասովի կարծիքով՝ Իրանի գերագույն առաջնորդի դիրքորոշումը կապված է մի շարք սկանդալային արտահոսքերի հետ, որոնք կազմակերպել էր Թրամփի վարչակազմը նախորդ ժամանակաշրջաններում:
«Գլխավոր ինտրիգն այն է, որ Թրամփն իր թիմի իրանական մշակումները նետում է հանրային տարածք։ Այս կապակցությամբ Al Jazeera-ն կարծում է՝ այդպիսին է Թրամփի «ֆիրմային ոճը», որը նա սկսել է օգտագործել դեռեւս Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա իրանական հարձակման ժամանակ՝ ի պատասխան 2020 թ-ի հունվարի 3-ին Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Հետագայում այն լայնորեն կիրառվում էր, երբ հենց ամերիկյան եւ արեւմտյան այլ ԶԼՄ-ներում էին հայտնվում հաղոդագրություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ «ծանուցման քաղաքականության» գործոնի մասին, ինչը օբյեկտիվորեն խաթարում էր Թեհրանի իմիջային բնութագրերն ու դիրքերը Մերձավոր Արեւելքում։ Նման հաղորդագրությունները նրան հաճախ չէր հաջողվում», - կարծում է փորձագետը:
Հենց դրանով է փորձագետը բացատրում ընթացիկ իրադրությունում Թեհրանի փորձերը ՝ ընտրել իր հետագա քաղաքականության ճիշտ վեկտորը։
«Այժմ Խամենեին փորձում է խուսափել նման ծուղակից։ Բայց փաստ է դառնում այն, որ Թեհրանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերանայել իր տարածաշրջանային ռազմավարությունը՝ հաշվի առնելով ուժերի տարածաշրջանյին հավասարակշռության ենթադրյալ փոփոխությունը եւ նոր քաղաքական լանդշաֆտը: Մերձավորարեւելյան փորձագետ Մոհամմադ Խվաջայի կարծիքով՝ հաշվի առնելով Նեթանյահուի եւ Թրամփի մերձեցումը, «Իրանին անհրաժեշտ է անցնել անցումային փուլը մինչեւ Թրամփի երդմնակալությունը առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում՝ Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության եւ Գազայում եւ Լիբանանում պատերազմի պայմաններում»: Այս կապակցությամբ Իրանի նախագահի ռազմավարական հարցերով օգնական Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հույս ունի, որ Թրամփի նոր վարչակազմը կկատարի պատերազմները կանխելու իր խոստումները եւ կհիշի այն մասին, ինչը նա անվանել է կարեւոր դաս, որը նրան սովորեցրել է ամերիկացի ժողովուրդը՝ պատերազմները դադարեցնելու մասին: Տեսնենք», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի