|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց թվային օրակարգի վերաբերյալ: «Նախկինում անդրադարձել էինք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին: Նշվածի համատեքստում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2020-30 թթ.» երակարաժամկետ ռազմավարության աշխատանքները: Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես` այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն անհրաժեշտ է, չնայած բոլոր ոլորտներում էլ կարեւոր է»,- ասաց կառավարության ղեկավարը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին հանձնարարեց եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունը:
«Երկրորդ՝ երկու շաբաթվա ընթացքում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը: