|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում բացատրեց, թե ինչու չի մասնակցել ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ ՀԱԿ պատգամավորի պատճառաբանությունն այն է, որ «Ժառանգության» եւ հատկապես` նրա ղեկավարի գործողություններում չի տեսել տրամաբանական քայլերի հաջորդականություն:
Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ այդ օրը ոստիկանների գործողություններին: Նա նշեց, որ եթե համեմատելու լինենք ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումների հետ` 2010-2011թթ., նմանատիպ միջադեպեր միշտ էլ գրացվում են: Ջհանգիրյանը ոստիկանության` այդ օրվա գործողությունները իրավաչափ չգնահատեց, բայց արտառոց ոչինչ էլ չի տեսնում: