Պայթյուն՝ Թուրքիայի գործարաններից մեկում․ կան վիրավորներ
Թուրքիայի Մարդին նահանգի կրի գործարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ Demokrathaber-ի՝ վիրավորվել է ութ աշխատակից, նրանք հոսպիտալացվել են։
Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է։