|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի գործարաններից մեկում քիմիական նյութի արտահոսք է եղել։ Ըստ Demokrathaber-ի՝ տուժել է 4 աշխատակից։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Հայտնի է դարձել, որ մահացածը սիրիացի է։ Կայքն ընդգծում է այն փաստը, որ նրա մոտ չի հայտնաբերվել անձը հաստատող փաստաթուղթ, և նա չի տեղափոխել նույն հիվանդանոցը, ինչ մյուս տուժածները։
Նշվում է, որ տուժած մյուս երեք աշխատակիցների վիճակը ծանր է։