|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու:
Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:
Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:
Կրակը դեռ չի հաջողվել մարել:
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։