|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային հսկան պատրաստվում է գնել Փոթիի նավահանգստի վերահսկիչ փաթեթը. հայտնում է Business Грузия-ն: Այդ մասին, պահպանելով աղբյուրի գաղտնիությունը, հայտնել է գործընկերներին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն: Նա կոչ է արել իշխանություններին անմիջապես ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է դառնան «Ռուսաստանի կողմից երկրի իրավունքները խախտելու մշտական փորձերի» արձագանքը:
«Երկու տարի առաջ Վրաստանի կառավարությունը չի խանգարել «Ռոսնեֆտ»-ին` գնել Փոթիի տերմինալի 49 տոկոսը: Կառավարությունը, որը թույլ է տալիս երկրի օրենքների անտեսում, կա'մ անգործունակ է, կա'մ կոռումպացված: Կառավարությունն անհապաղ պետք է արձագանքի այդ փաստերին»,- ասել է Ռոման Գոցիրիձեն: