Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում գործող «Սի Փի Էս» (CPS) ընկերության հետ վերջինիս բենզալցակայանների ցանցը գնելու շուրջ: Թե ի՞նչ փուլում են այդ բանակցությունները և ի՞նչ պայմանների շուրջ են դրանք ընթանում առայժմ պարզ չէ: Մեր փորձերը մանրամասներ ճշտել և մեկնաբանություններ ստանալ «Սի Փի Էս» ընկերությունից, հաջողություն չունեցան:
Հայտնի է, որ CPS-ի բենզալցակայանների ցանցը խոշորագույնն է ՀՀ-ում: Պաշտոնապես այս ընկերության նշանի տակ գործում է շուրջ 50 լցակայան, որոնցից մոտ կեսը տեղակայված է Երևանում: Մեր տեղեկություններով, գործարքի ծավալը այնքան էլ մեծ չէ և կազմելու է 5-8 մլն դոլար, որի դիմաց «Ռոսնեֆտին» կանցնեն ոչ միայն բենզալցակայանները, այլ նաև CPS-ի մեծածախ բազաները: Ըստ նույն աղբյուրների, գործարքի հաջող ավարտից հետո CPS-ի նշանի տակ այսօր գործող բենզալցակայանների վրա կհայտնվի արդեն «Ռոսնեֆտի» ապրանքային նշանը: Վերջին օրերին պարզվել է, որ «Ռոսնեֆտի» գործերը այնքան էլ լավ չեն, բայց ինչպե՞ս դա կազդի CPS-ի հետ վարվող բանակցությունների վրա դժվար է ասել:
Հ.Գ. Ամիսներ առաջ լուրեր հայտնվեցին, թե «Ռոսնեֆտը» բանակցում է սնանկացման եզրին գտնվող «Միկա» ընկերության հետ՝ վերջինիս բենզալցակայանների ցանցը գնելու համար: Փաստորեն, կարելի է ենթադրել որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։