|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վերջին 10 օրվա ընթացքում, հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա: Սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով` լայնածավալ պատերազմ չի սկսվի մի պարզ պատճառով` դրանով Արցախի խնդիրը չի լուծվի: «Հաշվի առնելով մեր հակառակորդին՝ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ։ Համոզված եմ` պատերազմ պետք է չսկսվի, չկա որևէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրեջանի», - ասաց նա: