Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, թե իբր երեկ գիշեր Ակնայի (նախկին Աղդամ) և Թարթառի շրջանների ուղղությամբ ԼՂՀ բանակը դիվերսիոն-հետախուզական գործողությունների անհաջող փորձել է իրականացնել եւ որ դրա արդյունքում ադրբեջանական կողմն 8 զոհ է տվել:
ՀՀ ՊՆ-ի մեր աղբյուրները, սակայն, մեզ հայտնեցին, որ երեկ' հուլիսի 31-ի' լույս օգոստոսի 1-ի գիշերը, ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի դիվերսիոն-հետախուզական խումբն է փորձել ճեղքել հայկական պաշտպանությունն ու ներթափանցել հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Հայ դրքապահները, սակայն, նշեց մեր աղբյուրը, ժամանակին են նկատել ադրբեջանցիների դիվերսիոն-հետախուզական խմբին ու դիմել համապատասխան գործողությունների: Արդյունքում ադրբեջանական կողմը իրականում ունեցել է ոչ թե 8, այլ' 14 զոհ: Հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը' կարելի է ենթադրել, որ մնացած 6 զոհը «կբացահայտվի» ավտովթարի կամ այլ' իբր «դժբախտ դեպքերի» պայմաններում:
Հայկական կողմը բազմիցս է կոչ արել հակառակորդին' սահմանի երկայնքով արկածախնդիր քայլերի չդիմել եւ լարվածություն չստեղծել: Ադրեջանական զինված ուժերը, սակայն, անտեսում են այդ կոչերը' պարբերաբար փորձելով գնդակոծել հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումներ իրականացնել եւ արդյունքում ունենում են հսկայական մարդկային կորուստներ: Բայց ինչպես ամեն անգամ է ապացուցվում' Ադրբեջանի իշխանություններին դա այդքան էլ չի անհանգստացնում: