Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանձնարարականներին, որոնցից առաջինը վերաբերում էր կառավարության ծրագրի ընդունմանը հետևող գործողություններին։
Նա նշեց, որ հասարակության առաջ հաշվետվողականության ռազմավարությունը պահանջում է, որ գործադիր մարմինների ղեկավարները մեկամսյա ժամկետում մշակեն ու կառավարության աշխատակազմին ներկայացնեն 2017-2022թթ.` կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատվություն և կատարման ժամկետներ, նաև` սահմանել գործողությունների կատարման հաշվետվողականություն եռամսյակը մեկ։
«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքներին՝ շաբաթական մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմով»,- ասաց վարչապետը։