|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մ երկարությամբ):
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ժամը 10:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի: