|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի մյուս երկրների հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը:
«Բացի երեկ երեկոյան մեր ասածից և դրանից դուրս, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնագրերի կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև «Համատեղ աշխատանքի դիտորդական կենտրոնի շրջանակներում համատեղ աշխատանքի ձևերը»: