կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 16:28
Քաղաքական

Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները`

Աջափնյակ վարչական շրջան - Արտավազդ Սարգսյան,
Ավան վարչական շրջան - Մանվել Ջավադյան,
Արաբկիր վարչական շրջան - Հովհաննես Վարդանյան,
Դավթաշեն վարչական շրջան - Ռուսլան Բաղդասարյան,
Էրեբունի վարչական շրջան - Դավիթ Գրիգորյան,
Կենտրոն վարչական շրջան - Արա Սադոյան,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Արտակ Ալեքսանյան,
Նոր Նորք վարչական շրջան - Արմեն Ուլիխանյան,
Նորք-Մարաշ վարչական շրջան - Վաղինակ Մկրտչյան,
Նուբարաշեն վարչական շրջան - Արթուր Կիրակոսյան,
Շենգավիթ վարչական շրջան - Արմեն Սարգսյան,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Արտակ Հանիսյան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն