Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումները հրապարակվել են քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ։
Նոր Նորք վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի` Տիգրան Տեր-Մարգարյանը։ Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետի որոշմամբ` Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը վերանշանակվել էին համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։