Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 15-ին, ժամը 03:05-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի 35 CA 973 պետհամարանիշով բեռնատարը (վառելափայտով բարձած) և «Mitsubishi Pajero» մակնիշի 13 LU 041 պետհամարանիշով ավտոմեքենան, այնուհետև բեռնատարը կողաշրջվել է, բռնկվել և ամբողջովին այրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին:
Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: