|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մեղրի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. շրջվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի ցիստեռնը, որը տեղափոխում էր խաղողի քաղցու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-4 ավտոճանապարհի 15-կմ-ին շրջվել է «Զիլ» մակնիշի 26 OS 773 պետհամարանիշի ավտոմեքենաի ցիստեռնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի արտահոսք: Տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: