|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել հունիսի 12-ին լրագրողների համար կազմակերպված սեմինարում: Երևանի մամուլի ակումբի կողմից «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարի ընթացքում Աշոտ Գիլոյանը կարևորել է նմանատիպ հանդիպումները՝ վարչատարածքային բարեփոխումները հանրությանը ներկայացնելու համար:
«Խոշորացման արդյունքում ավելի վերահսկելի, ավելի թափանցիկ կլինի ավագանիների գործունեությունը, բյուջեն ավելի տեսանելի կլինի: Սա հնարավորություն է բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, և ուղղված է ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը»,-ասել է Ա. Գիլոյանը:
ՀՀ ՏԿԶՆ ներկայացուցիչը մանրամասնել է նախորդ շաբաթ խորհրդարանում ընդունված վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, ներկայացրել է արդեն խոշորացված 18 համայնքներում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն