Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ ՀՀ խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումն ապահովելու նպատակով վաղաժամկետ դադարեցվում են ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Տանձաթափ, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Լոռուտ, Քարուտ, Աթան համայնքներում համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների լիազորությունները: 2016թ փետրվարի 14-ին նշանակվում են Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների ընտրությունները:
Ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 26 միլիոն 740 հազար դրամ, որից 24 միլիոն 785 հազար դրամը հատկացվում է ԿԸՀ-ին, իսկ ոստիկանությանը` 1 միլիոն 954 հազար դրամ: