Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տեղեկացրել էինք, որ օրերս աշխատանքից ազատվել էր Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞րն էր Սողոմոնյանի` աշխատանքից ազատման պատճառը, որին ի պատասխան` Մարգարյանը նշեց, թե` Սողոմոնյանից պետք է հարցնենք:
«Նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Սողոմոնյանն ինստիտուտում դաս է տալիս, և մեզ ասաց, որ ժամանակի խնդիր ունի և խնդրեց, որ ազատվի աշխատանքից: Ընդամենը սա է, քաղաքական որևէ հիմք չունի ազատումը»,-ասաց Մարգարյանը:
Իսկ հաջորդ հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվել վարչության նորանշանակ պետը` քաղաքապետը պատասխանեց, թե Աննա Ստեփանյանը մեր դպրոցներից մեկի լավագույն տնօրեններից է.«Մենք ենք ուզել, որ տնօրեն լինի, որ մանրակրկիտ տեղյակ լինի բոլոր խնդիրներին»: