կարևոր
2281 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-25 14:10
Հասարակություն

Կարող եք դիմել «թեժ գիծ»՝ ոչ իրավաչափ գործողության դեպքում, ներառյալ աշխատանքից ազատում կամ աշխատանքից ազատման սպառնալիք

Կարող եք դիմել «թեժ գիծ»՝ ոչ իրավաչափ գործողության դեպքում, ներառյալ աշխատանքից ազատում կամ աշխատանքից ազատման սպառնալիք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել. 

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝  096 492984,  էլ. հասցե՝ [email protected]

«Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով:

Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ:
«Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00»։