Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերցրեք ցանկացած զորամաս, որտեղ 1000 հոգի ծառայում են և կգտնվեն 2-3 հոգի, որոնք փոխկապակցված կլինեն որևէ մեկի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով Արցախում այն «էլիտար» զորմասի մասին, որտեղ մահացել էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը։
Հարցին՝ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, որ միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են ծառայում մեկ զորամասում, Արտակ Դավթյան ասաց․
«Առաջինը՝ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում։ Երկրորդ՝ իսկ որտե՞ղ պետք է ծառայեր։ Ցանկացած զորամասում էլ ծառայեր, նույն հարցը կտայիք։ Իհարկե էլիտար զորամաս է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում՝ իր կրակային հզորությամբ և մարտական հերթապահություն է իրականացնում։ Լավ որտե՞ղ տանենք։ Զորամասում, ենթադրենք, 1000 զինվոր է ծառայում, 2-3 հոգի ինչ-որ մեկի հետ կապված է, վերցրեք ցանկացած զորամաս, որտեղ 1000 հոգի ծառայում են և 2-3 հոգի փոխկապակցված չլինեն որևէ մեկի հետ»։
Դիտարկմանը, թե սպանությունների մասով իրավապաշտպանները քննադատում են, ասում են բանակում հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, Դավթյանն ասաց․ «Իրավապաշտպանները կամ քննադատողներին բան չեմ կարող ասել, իրենց գործն է, բայց եթե դասակի հրամանատարի մակարդակով ծառայեր կամ շփվեր նման բան չէր ասի, բացի նրանք թող աջակցեն մեզ, ես պայման կստեղծեմ, թող գա ինքն անի դա, տեսնեմ ոնց է անելու։ Դուք եք տարածում տեղեկատվությունը, ամեն օր ունենք կամ կամուրջից ընկած, կամ կախված կամ դանակահարություն, շմոլից․․․հասարակությունն է այդպես։ Վերցրեք և վերլուծեք ցանկացած զարգացած բանակ, համեմատեք ինքնասպանությունների քանակները, արդարացման խնդիր չի, իհարկե ունենք բացթողումներ, բայց հրապարակումները, թե ոչ մեկ իր տեղում չէ և այլն, մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները, ավելի լավ ենք գիտակցում խնդիրները, որոնք կան Զինված ուժերում։ Վարչապետը հայտարարեց, որ զոհերը քիչ է անցած տարի, աղմուկ բարձրացավ, որ քիչ է, ասենք շա՞տ է։ Մեր նպատակն է, որ ընդհանրապես զոհ չլինի, ինքնասպանություն, մենք գնում ենք դրան, ուզում ենք դա, եթե ձևը գիտեք՝ եկեք միասին աշխատենք»։
Լրագրողներից մեկը նկատեց՝ զոհերը քիչ էին, բայց շատ էին խաղաղ պայմաններում մահացած զինվորների քանակը, ինչին ի պատասխան Դավթյանն ասաց․ «Ի՞նչ եք առաջարկում, ավելացնենք հակառակորդի կողմից, խնդրենք հակառակորդին, ասենք՝ արեք, սպանեք, որ քանակը շատ լինի։ Բնական է՝ գործ է արվել այդ ուղղությամբ և քանակը նվազել է, նույնը մնում է մնացած ոլորտների հետ կապված, ինչու միայն դա եք նշում, ավտովթարներից քանակի նվազում ունենք, ականների վրա պայթյունից նվազում ունենք։ Մենք աշխատում ենք, եթե չաշխատեինք, եռակի կամ քառակի ավելի կլիներ ինքնասպանությունն ու սպանությունը»։
Դիտարկմանը, որ երկրորդ մահվան դեպքն է արձանագրվել նույն զորամասում, նա հավաստիացրեց, որ եթե ծանր դեպք, այն էլ մահվան ելքով դեպքեր են լինում, պարտադիր հայտարարվում է․ «Որևէ դեպք պահելու խնդիր ԶՈՒ-ն չի դրել, բոլոր դեպքերի վերաբերյալ հայտարարում ենք»։