կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 14:14
Քաղաքական

Կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում, երբ ընտրություններից առաջ կառավարությունն1 միլիարդ ուղղելու է Սյունիքին

Վերջին անգամ մենք հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Տեսակցությունները փակ են մեր գործընկերների համար, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գորիգորյանը։

«Ես դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու են հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք նրանց հետ չենք կարողացել խոսել արդեն բավականին երկար ժամանակ է։ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ընտրություններին, և ես հույս ունեմ, որ Գորիսի մեր սիրելի հայրենակիցները, գնահատելով նրա կատարած աշխատանքը վերջին տարիներին, կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը»,- հույս հայտնեց պատգամավորը։