կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 11:04
Հասարակություն

ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում միաձայն՝ 99 կողմ ձայնով:

ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:

«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր  նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: