կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 18:48
Քաղաքական

Այդ բժշկական ընկերությունները վստահաբար պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան

Այդ բժշկական ընկերությունները վստահաբար պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողն է  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով` մասնավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները: Առաջարկվում են մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրումով:Խոսքը 24 ընկերությունների մասնավորեցման մասին է:

Ու քանի որ այդ ընկերությունների մի զգալի մասը առողջապահական գործառույթ իրականացնող ընկերություններ էին, ելույթ ունեցավ առողջապահության ոլորտի գիտակ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:Նա նշեց, որ անցել է 27 տարվա ճանապարհ մասնավոր սեկտորի զարգացման մեջ` մնալով պետականամետ և նպատակ ունենալով լավագույն բժշկական ծառայությունները ներդնել հասաակության համար:Բաբլոյանի խոսքով չպետք է շփոթել առողջապահություն և բժշկական ծառայություն հասկացությունները:

«Անձամբ զրույց եմ ունեցել վարչապետի հետ, և մենք ունենք պայմանավորվածություն, ոչ եթե այս ցանկը հաստատվի, սկսվելու է աշխատանք ամեն մի բժշկական հաստատության համար, մշակել ծրագիր` սեփականաշնորհման պրոցեսը իրականացնելու համար»,- ասաց Բաբլոյանը:

Խոսելով մասնավորեցման ցանկում գտնվող Օշականի վերականգնողական կենտրոնի մասին, Բաբլոյանը կարծիք հայտնեց, որ այն անցյալ դարի բժշկական հաստատություն է, որը պետք է վերաձևակերպել, վերազինել: Նա նշեց, որ Հայաստանը ունի մասնավորեցման հաջող փորձ` թվարկելով Էրեբունու, Իզմիրլյան, Նաիրի, Աստղիկ, Արակիր, Շենգավիթ բժկական կենտրոնները: Բաբլոյանի խոսքով, բացի Գրիգոր Լուսավորիչ կենտրոնից, այլ պետական հիմնարկ չկա, որը կարող էր մրցակցել թվարկած այդ մասնավորեցված բժշկական կենտրոնների հետ, որոնք ընդլայնել են բժշկական ծառայությունների մատուցման մասշտաբները:

«Որ այդ ընկերությունները պետք է սեփականաշնորհվեն, ես դրանում 100 տոկոս համոզված եմ, բայց մենք պետք է աշխատենք սեփականաշնորհման պայմանների վրա»,- ասաց նա: