|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 4-ը նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր:
Անցյալ տարի ապրիլին ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում հրթիռահրետակոծության հետեւանքով դպրոցի բակում զոհվեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զորավան գյուղի 12-ամյա բնակիչ Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին:
Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական հակամարտություններին եւ ահաբեկչություններին զոհ գնացած երեխաների, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է, հիշեցումի օր է բոլոր քաղաքակիրթ մարդկանց, որ երեխայի կյանք խլած յուրաքանչյուր ագրեսիայի հեղինակ եւ իրականացնող չպետք է անպատիժ մնա, զգուշացումի օր է բոլոր նրանց, ում մեջ անզորությունը եւ անհանդուրժողականությունը վերածվում են ագրեսիայի, իսկ վերջինս էլ հանգեցնում անմեղ երեխայի մահվան՝ պատիժն անխուսափելի է եւ արդարացի»: