Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոքր վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հավաքականի բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ Մալաքյանի վիճակը բարելավվել է: Երեկ կայացած մարզման ժամանակ Մալաքյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Մոնտենեգրո և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին: