Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 00:01
Տարածաշրջան

Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման համար կսկսվի անշարժ գույքի հարկադիր առգրավում 

Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման համար կսկսվի անշարժ գույքի հարկադիր առգրավում 

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը 2026 թվականի ապրիլի 3-ին ստորագրել է №1-1/103 հրամանը, որի համաձայն «Ակտիվների կառավարման և զարգացման ընկերությանը» տրվել է արտոնություն՝ իրականացնելու Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման նախագիծը՝ արտաքսման (էքսպրոպրիացիայի) միջոցով։

Որոշումն ընդունվել է ընկերության դիմումի և համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

Նախագծի պատճառը

Փաստաթղթում նշվում է, որ Թբիլիսիում արդեն գործում է Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը, սակայն՝ գոյություն ունեցող տարածքը բավարար չէ.

շենքը գտնվում է վթարային վիճակում։

Դրա հետ կապված Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները որոշել են կառուցել նոր մշակութային կենտրոն։

2023 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը՝ երկու երկրների վարչապետների մասնակցությամբ։

Տարածքի փոփոխություն

Սկզբում նախատեսվում էր շինարարությունը իրականացնել Գորգասալի փողոցի տարածքներում, սակայն նախագծման ընթացքում պարզվել է, որ՝ տվյալ տարածքները բավարար չեն

Դրանից հետո որոշվել է՝

ընդլայնել նախագծի տարածքը

ներառել լրացուցիչ հողատարածքներ

Հողի գնման ֆինանսավորումը իրականացնում է վրացական կողմը, իսկ շինարարությունը՝ Ադրբեջանը։

Նախագծի ծավալը

Կենտրոնը կկառուցվի մոտ 5 380 քմ տարածքի վրա և կներառի՝

մոտ 780 քմ հանրային տարածք

համերգասրահ

մանկական թատրոն

մշակութային միջոցառումների տարածքներ

Նախագիծը նաև կապվելու է «Հին բաղնիքի» պատմական շենքի հետ։

Հող և սեփականատերեր

Տարածքը հանդիսանում է այսպես կոչված «իտալական բակ», որտեղ գրանցված են՝

24 սեփականատեր

2026 թվականի մարտի 24-ի դրությամբ՝

13 սեփականատերերի հետ ձեռք է բերվել համաձայնություն. նրանց գույքը գնվել է կամավոր կերպով։ Սակայն մի շարք սեփականատերերի հետ համաձայնություն ձեռք չի բերվել։

Ովքեր չեն համաձայնել վաճառքին

Համաձայնություն չի կայացվել հետևյալ անձանց հետ՝

Տարիել Գուսեյնով — 24.20 քմ և 26.50 քմ

Գոհար Գասպարյան — 47.82 քմ և 48.35 քմ

Մեդիկո Պապիաշվիլի — 26.49 քմ

Մարինե Կոբիաշվիլի — 10.69 քմ և 7.38 քմ

Դարիկո Պապիաշվիլի — ընդհանուր ավելի քան 100 քմ

Բոլոր նշված գույքերը գտնվում են Թբիլիսիում՝ Իբրահիմ Իսֆահանլի փողոց №3 հասցեում։

Էքսպրոպրիացիա

Համաձայնության բացակայության պատճառով՝

ընկերությանը տրվել է գույքի հարկադիր առգրավման իրավունք

Հրամանում նշվում է, որ՝

սեփականատերերին առաջարկվել է կամավոր վաճառք

փոխհատուցումը սահմանվել է պետական փորձաքննությամբ

վեճը կլուծվի դատարանում

Իրավական հիմք

Փաստաթուղթը պարզաբանում է, որ՝

սեփականության իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ, սակայն այն բացարձակ չէ

էքսպրոպրիացիան թույլատրվում է

հասարակական անհրաժեշտության դեպքում

արդար փոխհատուցման պայմանով

Նախագծի նշանակությունը

Վրաստանի մշակույթի նախարարությունը նշում է, որ կենտրոնը՝

կնպաստի բազմաէթնիկ մշակույթի զարգացմանը

կուժեղացնի վրաց-ադրբեջանական համագործակցությունը

կդառնա կրթական և մշակութային հարթակ

Այն նաև կնպաստի մշակութային տուրիզմի զարգացմանը, կդառնա միջազգային միջոցառումների վայր և դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում արդեն կա Հեյդար Ալիևի անվան այգի, ինչպես նաև Հեյդար Ալիևի անվան նաբերզնա։

Աղբյոուրը՝ Vector News