կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-03 20:16
Սպորտ

Մխիթարյանը կմասնակցի ընկերական խաղին. Արթուր Պետրոսյան

Մխիթարյանը կմասնակցի ընկերական խաղին. Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ: Այսօր տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը. 

՞նչ կասեք մրցակցի մասին և ի՞նչ կտա այս խաղը մեր հավաքականին:

-Արդեն հայտնել եմ, որ ուժեղ հավաքականների հետ նախնական պայմանավորվածություն ունեինք, սակայն չստացվեց: Մեզ քիչ ժամանակ էր մնացել, և անպայման ընկերական հանդիպում էր պետք: Մրցակցի հավաքականի գործակալները կապնվեցին մեզ հետ և մենք համաձայնեցինք: Կարևոր չէ, թե որ հավաքականի հետ ենք խաղում: Կարևորը տղաները բարձր տրամադրությամբ մոտենան խաղին:

-Վաղը հավաքականը կխաղա մարտունակ կազմո՞վ, թե՞ փորձարկումներ կլինեն:

-Միանշանակ կարող եմ ասել, որ վաղը չի լինի այն կազմը, որով կխաղանք Մոնտենեգրոյի դեմ: Տակտիկական և խաղային մի քանի փորձարկումներ կանենք, որը կցանկանանք տեսնել հաջորդ խաղում:

-Հենրիխ Մխիթարյանին կտեսնե՞նք դաշում՝ հաշվի առնելով Չեխիայի հետ հանդիպման դառը փորձը:

-Եթե այդպես նայենք, ոչ ոք չպետք է խաղա: Դեռ չեմ որոշել, թե ինչքան ժամանակով, բայց Հենրիխ Մխիթարյանը կլինի խաղադաշտում:

-Ինչպիսի՞ տպավորություն է թողել նորեկ Արմեն Համբարձումյանը:

-Այն ինչ տեսել էի տեսանյութերով, այդպես էլ կար: Նա իրեն արդարացրել է հավաքի ընթացքում:

-Մրցակցի կազմում շատ են ատլետիկ տվյալներով ֆուտբոլիստները. Մտավախություն չկա՞, որ  կոպիտ կգործեն:

 

-Ես նայել եմ նրանց խաղերը: Մրցակիցը ագրեսիվ է, բայց ոչ կոպիտ: Մենք պետք է արագ խաղանք, որպեսի խուսափենք բախումներից: