| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է «Միդլսբրո»-ին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել խաղին, սակայն այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ։ Խաղից հետո Daily Mail պարբերականը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով։
Yerkir.am-ին ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը վնասվածք չունի և պատրաստ է մարտի 26-ին Երևանում կայանալիք Ղազախստանի հետ խաղին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ սկսել է ուսումնամարզական հավաքը։ Հենրիխ Մխիթարյանը հավաքականին կմիանա այսօր։