|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում մրցելու է «Ուոթֆորդի» հետ:
Արդեն հայտնի է մանկունյացիների հայտացուցակը: Ժոզե Մոուրինյոյի թիմը արտագնա խաղին մեկնել է առանց Հենրիխ Մխիթարյանի: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջին խաղերում չի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում:
«Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ի լույս 29-ի կեսգիշերին: