կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 23:10
Տնտեսական

Կառավարությունը կսահմանի օֆշորային գոտիների ցանկը

Կառավարությունը կսահմանի օֆշորային գոտիների ցանկը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կներառի օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին հարցը: Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրա­կանացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից օֆշորային գոտիներում (երկրնե­րում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբեր­ման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատար­ված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջոր­դող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատար­ման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբ­յուր­ներից ստացվող այլ եկամուտ:

 Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 125-րդ հոդ­վածի 6-րդ մասով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վա­րության որոշ­­մամբ օֆշորային գոտիների երկրների  ցանկ ներկայումս սահ­մանված չէ:

Ըստ այդմ, այդ օֆշորային գոտիներն են.

Անդորրայի Իշխանապետություն

Անտիգուա և Բարբուդա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետևյալ տարածաշրջաններում)

Գուամ կղզի

Դելավեր նահանգ

Մարիանյան կղզիներ

Պուերտո Ռիկոյի Համագործակցություն

Վիրջինյան կղզիներ

Արաբական Միացյալ Էմիրություններ

Բահամյան Կղզիների Համագործակցություն

Բահրեյնի Թագավորություն

Բարբադոս

Բելիզ

Բոթսվանայի Հանրապետություն

Բրունեյ Դարուսսալամի Սուլթանություն

Գվատեմալայի Հանրապետություն

Գրենադա

Դոմինիկայի Համագործակցություն

Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)

Իռլանդիայի Հանրապետություն

Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)

Լիբանանի Հանրապետություն

Լիբերիայի Հանրապետություն

Լիխտենշտեյնի Իշխանություն

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

Կոմորների Միություն

Կիպրոսի Հանրապետություն

Կոստա Ռիկայի Հանրապետություն

Մադեյրա (Պորտուգալիայի Հանրապետության ինքնավար մարզ)

Մալդիվյան Հանրապետություն

Մալթայի Հանրապետություն

Մավրիկիոսի Հանրապետություն

Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

Մարշալյան Կղզիների Հանրապետություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)

Անգիլիա կղզի

Բերմուդյան կղզիներ

Բրիտանական Վիրջինյան կղզիներ

Թերքս և Կայքոս կղզիներ

Կայմանյան կղզիներ

Մոնսերատ կղզի

Ջիբրալթար

Մեն կղզի

Նորմանդյան կղզիներ Ջերսի, Հերնսի, Սարկ, Օլդերնի կղզիներ)

Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ

Մոնակոյի Իշխանապետություն

Նաուրուի Հանրապետություն

Նիդերլանդների Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

Անտիլյան կղզիներ

Արուբա

Սենտ Մարտեն միայն նիդերլանդական հատված

Նոր Զելանդիա (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

Կուկի կղզիներ

Նիուե

Շվեյցարիայի Համադաշնություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն միայն հետևյալ հատուկ վարչա­կան շրջաններում

Մակաո (Աոմին)

Սյանգան (Հոնգկոնգ)

Պալաուի Հանրապետություն

Պանամայի Հանրապետություն

Ջամայկա

Սամոայի Անկախ Պետություն

Սան Մարինոյի Հանրապետություն

Սեյշելյան Կղզիների Հանրապետություն

Սենթ Լյուսիա

Սենթ Վինսենտ և Գրենադիններ

Սենթ Քիթսի և Նևիսի Դաշնություն

Սինգապուրի Հանրապետություն

Վանուատուի Հանրապետություն

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

Ֆիլիպինների Հանրապետություն

Ֆրանսիական Պոլինեզիա