կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 17:28
Հասարակություն

Կառավարությունը կսահմանի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը

Կառավարությունը կսահմանի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը

ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ` սահմանվել է բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել սոցիալական ծառայությունների փաթեթ: «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար նախատեսվել է 41 միլիոն 6.5 հազար դրամ' Մարալիկում, Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 շենք հասցեում տեղակայված սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման համար:

 

Բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին կացարանի և սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրման համար բյուջետային միջոցների որոշման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով մայիսի 22-ին կառավարության հաստատմանը կներկայացվի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատելու մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

Ըստ նախագծի' առաջարկվում է սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման բազմաբնակարանային շենքերի մեկ միավորի արժեքը սահմանել 10 միլիոն 418.5  հազար  դրամ և կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնատնային մեկ միավորի արժեքը' 2 միլիոն 592.1  հազար դրամ: