Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում հաստատված չզեկուցվող հարցերի թվում էր օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին հարցը: Կառավարության նիստից հետո լրագրողները ֆինանսների նախարար Վարդան Արամյանից խնդրեցին հստակեցնել` ինչի մասին է խոսքը:
Նախարարը նշեց. «Սովորաբար մենք սկեպտիկորեն ենք վերաբերվում «օֆշոր» հասկացությանը, դա իրականում այդպես չէ, որովհետև օֆշորային գոտիները հրապարակվում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Մի քանի չափանիշների հիման վրա դիտարկվում են այն երկրները, որտեղ շահութահարկի նորմը կամ դրույքը բավական ցածր է համաշխարհային միջին ցուցանիշներից:Հայաստանում օրինակ շահութահարկը 20 տոկոս է, իսկ երկրներ կան, որտեղ այն 0 տոկոս է: Եվ այդ երկրների ցանկը հրապարակվում է զսպող մեխանիզմներ կիրառման համար, որ հարկերից խուսափելու մեխանիզմներ չաշխատեն»:
Վարդան Արամյանի խոսքով` ամբողջ աշխարհում ընդունված նորմ է` հրապարակել օֆշորային գոտիների ցանկը: Ի դեպ, այդ երկրների ցանկը մեծ է և ընդգրկում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը, Իռլանդիան: