|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ. հայտնում է vesti-ukr.com-ը: Եվրոպայի խորհուրդը տվյալ գործով սկսել է հետաքննություն:
Ենթադրվում է, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու քաղբանտարկյալների վիճակին: Ըստ BBC-ի`ԵԽԽՎ անդամներից մեկին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի:
Հետաքննության արդյունքները Եվրոպայի խորհուրդը կհրապարակի 2017 թվականի վերջին: