|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները 10.300 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի գեոդեզիայի բաժնի առաջին կարգի մասնագետ, 28-ամյա Ռուստամ Ռուբենի Մաթեւոսյանին: Նա կաշառքն ստացել է Երեւանի բնակիչ Ա. Հայրապետյանից:
Ռուստամ Մաթեւոսյանը այդ գումարի դիմաց պետք է Հայրապետյանին օգներ, որպեսզի Քանաքեռ–Զեյթուն համայնքի Կորեայի ձորի Մանկական թաղամասում 1000 քմ ապօրինի զավթված հողակտորը չափագրեր եւ օրինականացներ:
Բացի այդ, Երեւանի Մանուկյան փողոցում զավթած հողակտորը նույնպես չափագրելու, փաստաթղթեր ձեւակերպելու, դրանց հիման վրաքաղաքապետարանի կողմից կայացված որոշումը նույն անձին հանձնելու համար Ռ.Մաթեւոսյանը նրանից պահանջել եւ ստացել է 800 ԱՄՆ դոլար կաշառք։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քօրի 311 պրիմ հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դրամի գույքի նկատմամբիրավունքի կամ արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը), տեղեկացնում է «Հայլուրը»: