|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդին մեղադրում են ԱՄՆ-ից կաշառք ստանալու մեջ. տեղեկացնում է Associated Press-ը:
Մեղադրանքով հանդես է եկել Իրանի մարդու իրավունքների հարցերով խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամեդ Ջավադ Լարիջանին: Ըստ նրա` Ահմեդ Շահիդը գումարներ է ստացել ԱՄՆ-ից այն բանի համար, որ համաձայնել է Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան տեսակետին: Որեւէ ապացույց Լարիջանին չի ներկայացրել, սակայն տեղեկացրել է, որ համապատասխան նյութերն ուղարկվել են ՄԱԿ: