Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը, որը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու, այդ երկրի լոբբիստական գործունեությունը խթանելու և իր թերթում ադրբեջանական գովազդներ հրապարակելու մեջ, վայր է դրել մանդատը. հայտնում է Deutsche Welle-ն:
Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Պահպանողական կուսակցության անդամ է և Բունդեսթագի երրորդ անդամն է, որ հրաժարական է տվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում. ևս երկու պատգամավոր` Նիկոլաս Լոբելը և Գեորգ Նյուլենը, ներգրավված էին դիմակների բիզնեսի շուրջ սկանդալի մեջ:
Մարկ Հաուպտմանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, թե Ադրբեջանից գումար է վերցրել: «Ես երբեք փող չեմ ստացել, երբևէ ճնշում չի գործադրվել իմ քաղաքական գործունեության վրա»,- պնդել է նա:
Մարտի 5-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի թույլ տա քննիչներին խուզարկություններ կատարել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանությունների կողմից պատգամավորին կաշառք տալու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված` Բունդեսթագի նախկին պատգամավորների մի խումբ նույնպես մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու և այդ երկրի օգտին միջազգային կազմակերպություններում լոբբինգ անելու մեջ: