Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում քննարկվում են կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Կառավարությունն առաջարկում է 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող դատախազներին ու քննիչներին տալ պաշտոնավարման հնարավորություն, միաժամանակ թույլ տալ օգտվել երկարամյա թոշակից:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դատավորների և դատախազների թոշակներիը բարձրացման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն էր: «2014 թվականին, երբ քննիչների, դատավորների թոշակը բարձրացրինք, ինչքա՞ն ազդեց դատաիրավական ոլորտում կոռուպցիայի նվազման վրա: Պրակտիկան ցույց է տալիս, որ կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել: Դատարավորներ դալաններում բռնելով ու հեռուստացույցով ցույց տալով, թե` 1000 դոլար կաշառք է վերցրել, մեզ չեք խաբի: Հիմա էլ վերցվում են կաշառքներ, կայացվում են դատական վճիռներ։ Եվ ակնհայտ է բոլորին, որ մարդիկ վախենում են դիմել դատարան, որովհետև գիտեն, որ մեղավորը կմնա ազատության մեջ»,- հայտարարեց նա:
Զոհրաբյանը նշեց, որ այսօր մարդկանց թիվ մեկ դժգոհությունը հենց անարդարությունն է: «Մարդկանց թիվ մեկ խնդիրն այսօր հացի խնդիրը չէ, սոցալական խնդրները չեն, այլ՝ անարդարդության պակասը: Այսօր յուրաքանչյուր պատգամավոր ամիսը 500 նամակ է ստանում, որոնցում մարդիկ դժգոհում են անարդարությունից: Իսկ այսօր ջերմոցային նախապայմաններ են ստեղծվում մի քանի մարդկանց համար, ովքեր կնեղանան և կլքեն համակարգը»,- եզրափակեց պատգամավորը: