|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Նա նշել է, որ գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և իրեն՝ դրանց ծանոթանալու համար, այնուհետև կուղարկվեն դատարան:
Լապշինը դեռ գտնվում է քննչական մեկուսարանի բուժկետում, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին` տախիկարդիա ախտորոշմամբ: Փաստաբանը նշել է, որ հանդիպել է նրա հետ, Լապշինի վիճակը նորմալ է: