Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:
Լրագրողի ճշտող հարցին, թե այս պահին ՀՀ իշխանությունների հետ մոտեցումների տարբերություններ չկա՞ն, պետնախարարը պատասխանում է` «որևէ կերպ»:
Ստացվում է, որ ըստ Արցախի պետնախարարի` ՀՀ իշխանությունների հնչեցրած այն մոտեցումները, թե միջազգային հանրության տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում», «Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ», «Արցախը 120 հզ. հայերի պատճառով ՀՀ 3 մլն մարդու կյանքը վտանգի չենք ենթարկելու», «Արցախի հարցում ՀՀ-ն այլևս պատասխանատվություն չունի» ոչ միայն համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը, այլ նաև արտահայտում է արցախցիների կամքը:
Ի՞նչ ասեմ` պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում:
Արցախի իշխանությունը, քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հայտարարության վերաբերյալ` կիսում ե՞ն դիրքորոշումը, թե՞ ոչ:
Ներողություն եմ խնդրում լավատեսությանս համար, բայց հուսով եմ, որ պետնախարարը, հաշվի առնելով այդ ոլորտում անփորձությունն ու շփոթմունքի հավանականությունը, կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել:
Լավատեսությանս հիմքում ոչ այդքան օբյեկտիվ գործոններն են, այլ զուտ մեծ ցանկությունս, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամեր չլինեն, պատասխանատու դեմքերը չձախողվեն, իսկ հայկական շահը չտրորվի»: