կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-26 09:21
Քաղաքական

Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է. «Հրապարակ»

Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինագուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի։

Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գեւորգյանը։  

ԿԸՀ-ն, հիշեցնենք, անցած շաբաթ ամփոփեց Երեւանի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում