Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան: Նա նախկինում «Աբովյան», ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ: Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ: Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ղեկավար: Սակայն ոմանք նշում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում: Թեեւ Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաեւ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում